Թուրքիայի իշխանությունները քրդաբնակ շրջաններում անջատել են ինտերնետային կապը

0
126

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արդեն 4 օր է Թուրքիայի Դիարբեքիր նահանգում եւ այլ քրդաբնակ  շրջաններում ինտերնետային կապն անջատված է:

Թուրքիայում քրդական ժողովուրդների դեմոկրատական կուսակցության առաջնորդ Սելահաթթին Դեմիրթաշն այս ամենում մեղադրում է իշխանություններին:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական demokrathaber.org լրատվական կայքը:

Ինտերնետի բացակայության պայմաններում արդեն 4 օր է քրդական շրջաններում չեն աշխատում բանկերը, արտակարգ իրավիճակների ծառայությունների, հիվանդանոցների, դեղատների եւ այլ կարեւոր օբյեկտների՝  ինտերնետի հետ կապված հատվածը ամբողջովին խաթարվել է:

Քրդաբնակ շրջաններում ինտերնետային անջատումների դեմ հանդես է եկել «Լրագրողներ առանց սահմանների» միջազգային կազմակերպության (RSF) Գերմանիայի կառույցի տնօրեն Քրիստիան Միհրը՝ դա համարելով հարված մամուլի ազատությանը:

Ինտերնետային անջատումները հաջորդել են հոկտեմբերի 25-ին Դիարբեքիրի քաղաքապետարանում տեղի ունեցած ձերբակալություններին:

Դիարբեքիրի քաղաքապետեր Գյուլթան Քըշանաքը և Ֆըրաթ Անլըն անվտանգությանվարչության ահաբեկչության դեմ պայքարի բաժնի կողմից հոկտեմբերի 25-ին են ձերբակալվել են:

Ձերբակալությունները տեղի են ունեցել Քրդական բանվորական կուսակցության (PKK) դեմ տարվող հետաքննության շրջանակում:
http://armenpress.am/arm/news/865852/

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here