ՀՀ գլխավոր դատախազը դատավորին կալանավորելու միջնորդություն է ներկայացրել ՀՀ արդարադատության խորհուրդ

0
96

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Քաղաքացու՝ հանցագործության մասին հաղորդման հիման վրա 2016 թվականի հոկտեմբերի 27-ին ՀՀ ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորը կաշառք տվողի օգտին իր լիազորությունների շրջանակում որոշակի գործողություններ կատարելու համար 2016 թվականի հոկ տեմբերի 27-ին՝ ժամը 19.30-ի սահմաններում, Երևան քաղաքի Արշակունյաց պողոտայի և Գ.Նժդեհի փողոցի խաչմերուկի գետնանցումում անձամբ ստացել է խոշոր չափերով՝ 475.230 ՀՀ դրամին համարժեք 1.000 ԱՄՆ դոլար կաշառք:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկավ ՀՀ դատախազությունից, փաստի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում 2016 թվականի հոկտեմբերի 28-ին ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 3-րդ կետով հարուցվել է քրեական գործ և նույն օրը Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Իշխան Բարսեղյանը հանցանք կատարելու անմիջական ծագած կասկածանքի հիման վրա ձերբակալվել է:

ՀՀ գլխավոր դատախազը միջնորդություն է ներկայացրել ՀՀ  արդարադատության խորհրդին Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորին որպես մեղադրյալ ներգարվելու և կալանավորելու համաձայնություն տալու առաջարկով ՀՀ Նախագահին դիմելու համար:
http://armenpress.am/arm/news/865773/

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here