Պուտինը ոչ նպատակահարմար է համարել Հալեպում օդային հարվածների վերսկսումը

0
112

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ներկա պահին  ոչ նպատակահարմար է համարում Հալեպի ուղղությամբ օդային հարվածների վերսկսումը, սակայն Ռուսաստանը իրավունք է վերապահում ծայրահեղ անհրաժեշտության դեպքում բոլոր միջոցներն օգտագործել սիրիական բանակին աջակցելու համար: «Արմենպրեսի»-ի հաղորդմամբ՝ «Ինտե րֆաքս»-ը տեղեկացնում է, որ այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը:

Նա հավելել է, որ Հալեպում ռազմական գործողությունների վերսկսման որոշումը գլխավոր շտաբի և տեղեկատվական կենտրոնից առաջարկությունների հիման վրա կայացնելու է գերագույն հրամանատար Վլադիմիր Պուտինը:

«Գլխավոր շտաբն իրականացնում է օպերատիվ, մարտավարական ղեկավարություն: Ինչ վերաբերում է մարտավարական առաջադրանքներ ու որոշումներ իրականացնելուն, ապա դրանք ընդունվում են ՌԴ զինված ուժերի գերագույն հրամանատարի կողմից»,- նշել է Պեսկովը:
http://armenpress.am/arm/news/865784/

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here