Սիրիական կառավարությունը պատրաստ է վերականգնել բանակցություններն ընդդիմության հետ

0
119

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիական կառավարությունը պատրաստ է վերակագնել բանակցություններն ընդդիմության հետ: Այդ մասին հայտարարել է Սիրիայի նախագահ Բաշար Ասադի խորհրդական Բուսեյն Շաաբանը:

«Մենք ամբողջովին պատրաստ ենք այդ բանակցություններին, նախապայմանով, որ սիրիական ընդդիմությունը ևս պատրաստակամություն հայտնի: Ավելին, մենք այժմ շարժվում ենք շատ կարևոր` Սիրիայում ազգային զինադադարի ուղղությամբ»,- ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով Vesti.ru-ն, ասել է Շաաբանը:

Նա ավելացրել է, որ սիրիական կառավարությունն արդեն հասել է շատ կարևոր հաջողությունների: «Շատերը զենքերը վայր են դնում, միանում են սիրիական կառավարությանը` նպատակ ունենալով վերականգնել մեր երկիրը»,- ավելացրել է խորհրդականը:

«Մենք ձգտում ենք հասնել հրադադարի այնտեղ, որտեղ դա հնարավոր է, մենք բաց ենք քաղաքական գործընթացի համար, երբ ՄԱԿ-ը և մյուս կողմը պատրաստ լինի»,- ասել է Շաաբանը:
http://armenpress.am/arm/news/865835/

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here