«Արմենպրես»-ն ամփոփում է անցնող շաբաթվա կարևորագույն իրադարձությունները

0
158

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Անցնող շաբաթը գերհագեցած էր ներքին ու արտաքին բազմաթիվ ուշագրավ իրադարձություններով։ «Արմենպրես»-ը ներկայացնում է շաբաթվա կարևորագույն ու հետաքրքիր իրադարձությունների ամփոփ պատկերը:

Ղարաբաղյան հակամարտություն 

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի տարբեր հատվածներում հակառակորդը հոկտեմբերի 26-ին շարունակել է խախտել հրադադարի պահպանման ռեժիմը: Հյուսիսարևելյան (Թալիշ) ուղղությամբ, բացի հրաձգային զինատեսակներից, ադրբեջանական զինուժը կիրառել է նաև հաստոցավոր ավտոմատ նռնականետ (ՀԱՆ-17) և հակատանկային հաստոցավոր նռնականետ (ՀՀՆ-9): Հակառակորդի կողմից հրադադարի խախտման արդյունքում` ժամը 17:00-ի սահմաններում, պաշտպանության բանակի հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկÕ « պահպանության տեղամասում, մահացու հրազենային վիրավորում է ստացել զինծառայող, 1996թ. ծնված Գուրգեն Ավետիքի Այվազյանը: Արցախի Նախագահ Բակո Սահակյանն ստորագրել է հրամանագիր, համաձայն որի՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած արիության համար ԼՂՀ պաշտպանության բանակի N զորամասի զինծառայող Գուրգեն Այվազյանը հետմահու պարգեւատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով։ Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցա խի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը հերքում է Ադրբեջանի ՊՆ տարածած տեղեկությունն այն մասին, թե իբր հոկտեմբերի 26-ի երեկոյան հայկական կողմը դիվերսիոն ներթափանցման փորձ է ձեռնարկել: Այս մասին  ասաց ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին՝ Ջեյմս Ուորլիքին (ԱՄՆ), Իգոր Պոպովին (ՌԴ),  Պիեր Անդրիոյին (Ֆրանսիա) և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կարսպշիկին»։ Նախօրեն ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ հայտարարել է, որ Ադրբեջանի նախագահը հայտնել է ղարաբաղյան հակամարտության կարգավորման շրջանականերում ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպման պատրաստակամություն։ Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին։ Նախագահ Սահակյանը նշել է, որ Ադրբեջանը շարունակում է հավատարիմ մնալ իր ապակառուցողական դիրքորոշմանը՝ խախտելով զինադադարի ռեժիմը եւ չհրաժարվելով հայատյաց քաղաքականությունից: Երկրի ղեկավարը կարեւորել է զինադադարի ռեժիմի պահպանմանն ու խախտումների վերհանմանն ուղղված մեխանիզմների մշակման անհրաժեշտությունը՝ այն համարելով խաղաղ գործընթացի առանցքային բաղադրամասերից մեկը:

 

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հույս ունեն, որ հարգանքը հրադադարի նկատմամբ երկար կպահպանվի: Մինսկի խմբի` Միացյալ Նահանգները ներկայացնող համանախագահ Ջեյմս Ուորլիքը Երևանում հրավիրված ասուլիսում նշեց, որ Հայաստանի և Ադրբեջանի նախագահները պետք է հանձնառություն ստանձնեն` վարելու այնպիսի բանակցություններ, որոնք կբերեն վերջնական կարգավորման: «Մենք ուզում ենք տեսնել քաղաքակա ն կամք կողմերի մոտ եւ կարծում ենք, որ նախագահները առիթ կունենան առաջիկայում հանդիպում ունենալու»,- ասաց Ուորլիքը: Նրա խոսքով` ՄԽ համանախագահները ձգտում են առաջ շարժվել և լուծում գտնել բացառապես բանակցային ճանապարհով: «Ես Բաքվում ասացի` եթե ոչ հիմա, ապա` երբ: Մենք ուզում ենք տեսնել քաղաքական կամք նախագահների կÕ �ղմից, եւ ես վստահ եմ, որ այդ կամքով մենք կկարողանանք առաջընթաց ունենալ»,-նշեց Ուորլիքը: Նա հավելել է, որ Մինսկի խմբի համանախագահների տարածաշրջան այցի ընթացքում քննարկումներ են ծավալվում ԵԱՀԿ դիտորդական առաքելության ընդլայնման հարցի շուրջ: ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպում է ունեցել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ։ Զրուցակիցները քննարկել են ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացին և առկա խնդիրներին վերաբերող հարցեր: Համանախագահները ՀՀ Նախահագին ներկայացրել են այցի առաքելության շրջանակներում մինչ այս Բաքվում և Ստեփանակերտում ունեցած հանդիպումների արդյունքները: Կարևորվել է բանակցային գործընթացում հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված հանձնառություններին կողմերի հավատարմությունը, Վիենայում և Սանկտ-Պետերբուրգում բարձր մակարդակով ձեռք բերված պայմանավորվածությունների կատարումը:

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչը հայտարարություն են տարածել հոկտեմբերի 23-25-ը տարածաշրջան կատարած այցի արդյունքների վերաբերյալ: Այցի նպատակն ապրիլյան աննախադեպ բռնություններից հետո ստեղծված իրադրության քննարկումն էր և բանակցային գործընթացում դիրքերի հստակեցումը:

Հայոց ցեղասպանության դատապարտում

Իսպանիայի Մալագա քաղաքի խորհուրդը միաձայն ընդունել է հայտարարության, որով պաշտոնապես ճանաչում և դատապարտում է Հայոց ցեղասպանությունը:

Ուրուգվայի մայրաքաղաք Մոնտեվիդեոյի քաղաքապետարանի որոշմամբ և Պենյարոլ թաղամասի բնակիչների խնդրանքով հոկտեմբերի 21-ին թաղամասի գլխավոր հրապարակներից մեկն անվանակոչվել է Մարտին Տերյանի անունով, ով Հայոց ցեղասպանության վերապրածներից էր: Մարտին Տերյանը ծնվել է 1913 թվականին Մարաշում, մահացել` 2006 թվականին Մոնտեվիդեոյում: Ցեղասպանությունից փրկվելով և հաստատվելով Ուրուգվայում` Պենյարոլ թաղամասում հիմնում է խանութ, որն աշխատում է 40 տարի: Տերյանն ու իր տիկինը մշտապես օգնության ձեÕ �ք են մեկնել թաղամասի չքավոր երեխաներին` տարրական սնունդ հայթայթելով նրանց համար:

 

Պետական այցով Հայաստանում գտնվող Մալթայի Ինքնիշխան Մարտական Ուխտի Արքայազն և մեծ վարպետ Ֆրա Մեթյու Ֆեսթինգն իր պատվիրակության հետ միասին այցելեց  Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող Ծիծեռնակաբերդի հուշահամալիր:

Գերմանացի լրագրող Յուրգեն Գոթշլիհն ամոթալի է համարել Գերմանիայի ԱԳՆ որոշմամբ Հայոց ցեղասպանության հարյուրերորդ տարելիցին նվիրված «Աղետ» խորագրով համերգի չեղարկումը: Լրագրողը նշել է, որ հունիսի 2-ին Բունդեսթագում Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունումից հետո Գերմանիայի դաշնային կառավարությունը խոստացել էր անել ամեն բան Թուրքիայի և Հայաստանի միջև երկխոսությանն աջակցելու նպատակով: Այդ նպատակին ծառայող ծրագրերից մեկն էլ Դրեզդենի սիմֆոնիկ նվագախմբի` ՀÕ �յոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված «Աղետ» խորագրով համերգն էր, որին մասնակցելու էին գերմանացի, հայ և թուրք երաժիշտներ:

«Մոսկվայի օրերը Երևանում» ծրագրի շրջանակում Երևան ժամանած Մոսկվայի կառավարության նախարար, արտաքին տնտեսական և միջազգային կապերի դեպարտամենտի ղեկավար Սերգեյ Չերյոմինն ու Մոսկվայի քաղաքային դումայի նախագահ Ալեքսեյ Շապոշնիկովը Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանի և քաղաքապետի գլխավոր խորհրդական Վանո Վարդանյանի ուղեկցությամբ,  մոսկովյան պատվիրակության անդամների հետ միասին այցելել են Ծիծեռնակաբերդ և հարգանքի տուրք մատուցել Հայոց մեծ եղեռնի Սուրբ նահ ատակների հիշատակին:

Հայաստան և աշխարհ

Հայաստանը 38-րդ տեղում է «Գործարարություն 2017» (Doing Business) զեկույցում ընդգրկված 190 տնտեսությունների շարքում՝ 5 միավորով բարձրանալով անցյալ տարվա՝ «Գործարարություն 2016» զեկույցում զբաղեցրած 43-րդ տեղից։

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը Բելառուսի Հանրապետության մայրաքաղաք Մինսկում մասնակցել է Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստին: Իր ելույթում Կարեն Կարապետյանը և նշել. «Ի նկատի ունենալով անդամպետություններում տարբեր իրավական կարգավորումների առկայությունը, մենք լիովին կիսում ենք ԵԱՏՄ մաքսային տարածքում< /b> հետագծելիության մեխանիզմի ներդրման միջոցով ապրանքների շրջանառության օրինականության ապահովման վրա հիմնված մոտեցումը: Տվյալ մեխանիզմը պետք է ներդրվի այդպիսի եղանակով, որ դրա գործարկումը հակասության մեջ չմտնի մեր միության հիմնասյուներից մեկի՝ ապրանքների տեղափոխման ազատության հետ: Ուստի մենք պատրաստ ենք ակտիվ փոխգործակցությանը պետությունների հետ՝ այդ կապակցությամբ առկա հարցերի քննարկման համար»: Բելառուս կատարած աշխատանքային այցի շրջանակում ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը Մինսկում առանձնազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության կառավարության ղեկավար Դմիտրի Մեդվեդևի հետ:

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով պետական այցով Հայաստանի Հանրապետություն է ժամանել Մալթայի Ինքնիշխան Մարտական Ուխտի Արքայազն և մեծ վարպետ Ֆրա Մեթյու Ֆեսթինգը: ՀՀ Նախագահի նստավայրում տեղի է ունեցել Նորին Վսեմություն Արքայազն և մեծ վարպետ Ֆրա Մեթյու Ֆեսթինգի և նրա գլխավորած պատվիրակության դիմավորման պաշտոնական արարողությունը, որին հաջորդել է Հայաստանի Նախագահի և Մեծ վարպետի հանդիպումը ընդլայնված կազմով՝ երկու երկրների պաշտոնական պատվիրակությունների մասնակցությամբ:

 

ՀՀ և Մալթայի Ինքնիշխան Մարտական Ուխտի բարեկամական և կառուցողական ոգով զարգացող դիվանագիտական հարաբերությունները տարիների պատմություն ունեն: ՀՀ նախագահական նստավայրում Մալթայի Ինքնիշխան Մարտական Ուխտի արքայազն և մեծ վարպետ Ֆրա Մեթյու Ֆեսթինգի հետ հանդիպումից հետո լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: «Սակայն այս պահին պատմական կամուրջ է ստեղծվում աշխարհի առաջին քրիստոնյա երկրի և հնագույն քրիստոնեական Մարտական Ուխտի միջև: Խորհրդանշական է նաև դեռևս խաչակիրների արշավանքների ժամանակաշրջանում Կիլիկիայի հայկական թագավորության և Մալթայի Ուխտի միջև գոյություն ունեցող սերտ քաղաքական և մշակութային  կապերն այսօր նոր շունչ Õ ն ստանում: Ձերդ Վսեմության այցով մենք հավատում ենք նոր որակ հաղորդել երկկողմ համագործակցությանը»,- նշել է Սերժ Սարգսյանը։

ՀՀ Նախագահի նստավայրում տեղի է ունեցել Նախագահ Սերժ Սարգսյանի և պետական այցով Հայաստանում գտնվող Նորին Վսեմություն Արքայազն և մեծ վարպետ Ֆրա Մեթյու Ֆեսթինգի առանձնազրույցը: Մինչ այդ տեղի է ունեցել պարգևատրման արարողություն: Նախագահ Սերժ Սարգսյանը Մալթայի Ինքնիշխան Մարտական Ուխտի Արքայազն և մեծ վարպետ Ֆրա Մեթյու Ֆեսթինգին պարգևատրել է Փառքի շքանշանով՝ Հայաստանի Հանրապետության և Մալթայի Ինքնիշխան Մարտական Ուխտի միջև միջպետական հարաբերությունների ամրապնդման և զաÖ �գացման, ինչպես նաև Հայոց ցեղասպանության ճանաչման գործում ներդրած նշանակալի ավանդի համար: Մալթայի Ինքնիշխան Մարտական Ուխտի Արքայազն և մեծ վարպետ Ֆրա Մեթյու Ֆեսթինգի և Մալթայի Մարտական Ուխտի ինքնիշխան ժողովի որոշմամբ՝ ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը պարգևատրվել է Մալթայի Ուխտի բարձրագույն պարգևով՝ Մալթայի Ուխտի արժանիքների համար շղթայով:

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է «Գազպրոմ» ԲԲԸ վարչության նախագահ Ալեքսեյ Միլլերին: ՀՀ Նախագահը և «Գազպրոմ» ընկերության նախագահն անդրադարձել են ՀՀ և ՌԴ կառավարությունների միջև ստորագրված՝ Հայաստանի Հանրապետություն բնական գազի առաքման ժամանակ գների ձևավորման կարգի վերաբերյալ համաձայնագրի համաձայն Հայաստանի Հանրապետություն բնական գազի առաքման ժամանակ գնագոյացման, մասնավորապես՝ գազի գնի իջեցումը սպառողներին ավելի հասանելի դարձնելու հարցին:

«Մերիդիան» ոսկերչական հատուկ տնտեսական գոտու տարածքում կայացել է Ոսկեգործների համաշխարհային համադաշնության` CIBJO-ի հերթական համագումարը, որին մասնակցել են 84 պատվիրակներ 25 երկրներից: Համագումարի բացման արարողությանը ողջույնի խոսքով հանդես եկավ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: «Մեզ համար հաճելի է հյուրընկալել ձեր ոլորտը կարգավորող յուրատեսակ համաշխարհային խորհրդարանի, Ոսկերի չների համաշխարհային համադաշնության` CIBJO-ի համաժողովը: Մենք կարեւորություն ենք տալիս այս համաժողովի անցկացմանը մեր երկրում: Հայաստանն ու աշխարհասփյուռ հայ ժողովուրդը մեծ ավանդ են  ներդրել ոսկերչության եւ ակնագործության զարգացման գործում», – նշել է ՀՀ Նախագահը և հավելել. «Այսօր Հայաստանում ոսկեգործութ յան եւ ադամանդագործության զարգացման ուղղությամբ հետեւողական աշխատանքներ են տարվում»։ ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը «Մերիդիան» ցուցահանդեսային կենտրոնում ներկա է գտնվել «ՋՈՒՆՎԵՔՍ Երևան շոու-2016» ոսկերչական միջազգային ցուցահանդեսի բացմանը: Հանրապետության Նախագահը շրջել է «Հայ ոսկերիչների համաշխարհային միության» (AJA) կողմից արդեն վեցերորդ տարին կազմակերպվող ցուցահանդեսում։ «Մերիդիան&r aquo; ցուցահանդեսային կենտրոնում անցկացված JUNWEX Yerevan show ոսկերչական իրերի եւ ժամացույցների 6-րդ միջազգային ցուցահանդեսին մասնակցել են շուրջ 80 ընկերություններ 14 երկրներից:

Երևանում բացվեց  «Էքսպո-Ռուսաստան Հայաստան եւ Իրան» VII միջազգային արդյունաբերական ցուցահանդեսը։ Այն հայկական, ռուսական և օտարերկրյա ընկերությունների համար լավ հնարավորություն է գործարար կապերի հաստատման, նոր շուկա դուրս գալու համար: Ցուցահանդեսին ներկա ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Իվան Վոլինկինը հույս հայտնեց, որ ցուցահանդեսը մեծ հաջողություն կունենա` նոր համագործակցությունների առումով:

Հայաստանն ու Ռուսաստանը սկսել են լայնածավալ ծրագիր` ուղղված հիմնական մարտական տանկերի (T-72) արդիականացմանը: Տանկերը կարդիականացվեն` հասցնելով «Т-72Б4»-ի մակարդակի, որով ելույթ են ունեցել «Տանկային բիաթլոն»-ի մասնակից թիմերը:

ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար 2016 թվականի Հայաստանի Հանրապետության Նախագահի մրցանակին արժանացավ համացանցի ստեղծողներից մեկը, Open-Root կազմակերպության գլխավոր տնօրեն Լուի Պուզանը:

Հոկտեմբերի 25-ին՝ Արեւմտյան Ուկրաինայում Հայ կաթոլիկ եկեղեցու վերացման զոհերի հիշատակի օրը նշել են երկրի տարբեր տարածաշրջաններում: Ողբերգական իրադարձությունների 70-րդ տարելիցին կայացել են հիշատակի մի շարք միջոցառումներ եւ ժամերգություններ:

Հռոմի Ֆրանցիսկոս պապը պարգեւատրել է   աշխարհում իր ամենափոքր դիմանկարը պատրաստած հայ վարպետին: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել դիմանկարի հեղինակ, միկրոքանդակագործության հիմնադիր Էդուարդ Տեր-Ղազարյանի թոռ` Էդուարդ Տեր-Ղազարյան կրտսերը:

Ներհայաստանյան զարգացումներ

Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ և միաձայն ընդունեց «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» օրենքի նախագիծը և հարակից նախագծերի փաթեթը, որով առաջարկվում է անձին իր պարտականությունները չկատարելու համար չզրկել իր միակ կացարանից և դարձնել անօթևան՝ անկախ նրանից, թե ինչ պարտավորություն է նա խախտել:

Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց դատապարտյալներին մասնագիտական ուսուցում ստանալու հնարավորություն ընձեռող օրենսդրական նախաձեռնությունը: Այն ներառում  է «Զբաղվածության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու և ՀՀ քրեակատարողական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենսդրական փաթեթը։

IDeA հիմնադրամի նախաձեռնությամբ «Հայաստանի Հանրապետություն» եւ The New York Times թերթերում հոկտեմբերի 28-ին հրապարակվել է «Գլոբալ հայերի ապագան այսօր է» վերնագրված բաց նամակը՝ ստորագրված տարբեր երկրներում բնակվող անվանի հայերի կողմից: Նամակը հրապարակվել է Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) 110-րդ տարեդարձի առիթով: Այն ստորագրել են Ռուբեն Վարդանյանը, Նուբար Աֆեյանը, Վարդան Գրեգորյանը, Շարլ Ազնավուրը, Լորդ Արա Դարզին, Սամվել Կարապետյանը, Արթուր Ջանիբեկյանը եÖ ‚ այլոք:

Ազգային ժողովի պատգամավորները և աշխատակազմը հարգանքի տուրք մատուցեցին 1999թ. հոկտեմբերի 27-ի ոճրագործության զոհերի հիշատակին: Պատգամավորները և ԱԺ աշխատակազմի ներկայացուցիչները ծաղիկներ դրեցին խորհրդարանի բակում հոկտեմբերի 27-ի զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձանին: ՀՀ ՊՆ, ԶՈՒ և ԶՈՒ ԳՇ ղեկավար կազմը` ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի գլխավորությամբ հոկտեմբերի 27-ին այցելել է «Եռաբլուր» պանթեոն: Աննախադեպ ո ճրագործության զոհ դարձած ռազմական ու քաղաքական գործիչ սպարապետ Վազգեն Սարգսյանի հիշատակին բարձրաստիճան սպայակազմի հետ հարգանքի տուրք են մատուցել նաև ազատամարտիկներ, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը ներկա է գտնվել Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնի բացման արարողությանը, որի հիմնման ծրագիրը իրականացվել է ՀՀ կառավարության կողմից՝ գլխավոր օպերատոր ճանաչված «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի միջոցով:

Կառավարությունը «Սեմկո Սի Այ Էս» ՍՊԸ-ին տրամադրեց «Ալյանս» ազատ տնտեսական գոտու շահագործողի թույլտվություն:  Հնարավոր արտադրանքի տեսակներն են թղթադրամը, անձնագրերը, պետական նշանակության տարատեսակ փաստաթղթերը, պարտատոմսերը, արտոնագրերն ու դիպլոմները, տարբեր տեսակի պլաստիկ քարտերը՝ պետական նույնականացման քարտերը, վարորդական իրավունքները, բանկային քարտերը և այլն։ Նախատեսվում է ծրագրի առաջին տարում արտահանման ծավալը հասցնել մոտ 2,5 մլն դոլարի, իսկ 5-րդ տարոÖ �մ` շուրջ 8 մլն դոլարի։ Ծրագրի շրջանակում իրականացվելիք ներդրումները կկազմեն շուրջ 11 մլն դոլար, կստեղծվեն նոր աշխատատեղեր:

«Արմենպրես» լրատվական գործակալության և Արցախի ժուռնալիստների միության միջև կնքվել է համագործակցության հուշագիր։ Փաստաթղթի համաձայն` «Արմենպրես»-ն իր ներուժն է ներդնելու Արցախում երիտասարդ ժուռնալիստների պատրաստման գործում, կազմակերպվելու են թրեյնինգներ, փոխայցելություններ, հեռաուսուցման համատեղ ծրագրեր, վարպետության դասեր: Գործակցությունը մեծապես կնպաստի Արցախի հանրահռչակմանը: Հուշագիրը ստորագրել են «Արմենպրես» լրատվական գործակալության տնօրեն Արամ Անանյանը և Արցախի ժուռնալիստների միության նախագահ Կիմ Գաբրիելյանը:

 

Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտի՝ Մատենադարանի շնորհիվ եւ Ամերիկայի Հարավկովկասյան հետազոտության կենտրոնի կողմից տրամադրված ֆինանսավորմամբ հնարավոր է դարձել իրականացնել Ծուղրութի Ավետարանի (կամ Հովհաննես Ավետարան) կոնսերվացման և վերականգնման աշխատանքները տեղում՝  Ախալցխայի Ծուղրութ գյուղում:

ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի աջակցությամբ Աղձքում իրականացված պեղումների արդյունքում տեղի եկեղեցում հայոց արքաների ոսկորներ են հայտնաբերվել:

 

Սփյուռք

Կանադայի Տորոնտո քաղաքում «Հայաստան» համահայկական հիմնադրամի կազմակերպմամբ և Կանադայում ՀՀ դեսպանության հովանու ներքո հոկտեմբերի 23-ին կայացել է ամենամյա դրամահավաքի միջոցառումը։ Երեկոյի ընթացքում հավաքված 915.000 ԱՄՆ դոլար ռեկորդային գումարն ուղղվելու է Հայաստանի ու Արցախի զարգացմանը միտված մի շարք կարևոր ծրագրերի իրագործմանը:

Պոլսո Հայոց պատրիարքական աթոռի եկեղեցական ընդհանուր համաժողովի ժամանակ պատրիարքական աթոռի «թափուր» հայտարարումը և նոր պատրիարք ընտրելու գործընթաց սկսելը պատմական որոշում էր: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց Ստամբուլի հայկական «Ժամանակ» պարբերականի գլխավոր խմբագիր Արա Գոչունյանը: Նա հիշեցրեց, որ Պոլսո պատրիարքական աթոռն արդեն ութ տարի է` գործնականում թափուր էր: Գոչունյանը տեղեկացրեց նաև, որ առաջիկայում Սուրբ պատարագների ժամանակ Ստամբուլի եկղեցիներում պատրիարք Մեսրոպ Մութաֆյանը պետք է հիշատակվի որպես «Հանգստյան կոչված պատրիարք»:

Միջազգային խճանկար

ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան եւ Ուկրաինան դեմարշի են դիմել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի՝ Սիրիայի հումանիտար իրադրությանը  նվիրված նիստում: Չորս երկրների՝ ՄԱԿ-ին առընթեր մշտական ներկայացուցիչները լքել են դահլիճն այն պահին, երբ ելույթ Է ունեցել Սիրիայի դեսպան Բաշար Ջաաֆարին, որը մերկացրել Է Արեւմուտքի երկակի ստանդարտները ահաբեկչության դեմ պայքարում, ինչպես նաեւ Մոսկվային ու Դամասկոսին զրպարտելու ձգտումը,

Զինյալները մի քանի անգամ ուժեղացրել են Հալեպի բնակելի շրջանների ուղղությամբ գնդակոծությունները. մեկ օրվա ընթացքում զոհվել է 15 խաղաղ բնակիչ, իսկ ավելի քան 150-ը վիրավորվել: Զինվորականների տեղեկություններով՝ միայն վերջին օրվա ընթացքում զինյալներն արձակել են ավելի քան 100 ռումբ:

Իրաքի կառավարական ուժերը Մոսուլի հարավային մատույցներում 50-ից ավելի բնակավայրեր են ազատագրել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալներից: Մոսուլի ազատագրման ցամաքային ռազմական գործողությունն սկսվել Է հոկտեմբերի 17-ի առավոտյան: Դրանում ներգրավված ցամաքային ուժերի ընդհանուր թվաքանակը հասնում Է 60 հազարի: Իրաքի զորքերը երկրի՝ մեծությամբ երկրորդ քաղաքի՝ Մոսուլի նկատմամբ իշխանությունների հսկողության վերականգնման գործողության սկսվելուց հետո ոչնչացրել են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գրեթե 772 զինյալների: Իրաքի անվտանգության ուժերը Մոսուլի վրա հարձակման առաջին շաբաթվա ընթացքում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալներից մոտավորապես 800 քառ. կմ տարածք են գրավել այդ քաղաքին հարող տարածքում:

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի առաջին կոմիտեն հոկտեմբերի 27-ին բանաձեւ է ընդունել, որը պետություններին լիազորում Է բանակցություններ սկսել միջուկային զենքի արգելման եւ լիակատար վերացման կոնվենցիայի շուրջ: Փաստաթուղթն ընդունվել Է ձայների մեծաամասնությամբ, ընդ որում դրան դեմ են արտահայտվել Անվտանգոթյան խորհրդի մշտական անդամ չորս միջուկային տերություններ՝ Ռուսաստանը, Մեծ Բրիտանիան, ԱՄՆ-ը եւ Ֆրանսիան:

Մշակույթ

Հոլիվուդում բացվել է աշխարհահռչակ ֆրանսահայ շանսոնյե Շառլ Ազնավուրի պատվո աստղը: Բրիտանական Daily Mail-ը գրել է. «Ֆրանսիացի երգող լեգենդ Շառլ Ազնավուրին` 20-րդ դարի ամենահայտնի երաժիշտներից մեկին, ով շարունակում է ակտիվ մնալ 92 տարեկանում, հոկտեմբերի 27-ին պատվել են Հոլիվուդյան աստղով, որը ներկայացվել է Կալիֆորնիայի հայերի կողմից»։

Նարե Մկրտչյանի «Տան մյուս կողմը» վավերագրական ֆիլմն ընդգրկվել է Օսկարի «Լավագույն վավերագրական կարճամետրաժ ֆիլմ» անվանակարգի սեղմ ցուցակում` «շորթլիսթում»: Այն 9 այլ կարճամետրաժ ֆիլմերի հետ կպայքարի Օսկարի համար:

Մեկնարկել է ՌեԱնիմանիա Երևանի միջազգային անիմացիոն ֆիլմերի և պատկերապատման 8-րդ փառատոնը։ Փառատոնին կցուցադրվի 95 երկրի 450 կինոնկար:

Կայացել է «Մանկական Եվրատեսիլ-2016» մրցույթի հայաստանյան երգի եւ տեսահոլովակի պրեմիերան: Այս տարի միջազգային հեղինակավոր մրցույթին Մերի Վարդանյանն ու Անահիտ Ադամյանը կներկայանան «Տարբեր» երգով:

Սպորտ

Մալայզիայի Պինանգ քաղաքում անցկացված ծանրամարտի պատանիների աշխարհի առաջնությունում պատանիների 85 կգ քաշային կարգում Հայաստանը ներկայացնող Կարեն Ավագյանը դարձավ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր: Արփինե Դալալյանը ևս նվաճեց բրոնզե մեդալ՝ 69+ կգ քաշային կարգում։

 

ՀՀ դեսպանությունում կայացավ ՀՀ  Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանով հայկական ֆուտբոլի զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի և ձեռք բերած փայլուն նվաճումների համար Երևանի «Արարատ» ֆուտբոլային ակումբի վետերան Նիկիտա Սիմոնյանին «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» առաջին աստիճանի մեդալով պարգևատրման արարողությունը:

Հայաստանի Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձավ Հենրիխ Մխիթարյանի՝ «Մանչեսթեր Յունայթեդ»-ի կազմում չընդգրկվելուն: «Ես չեմ կարող իմանալ, թե ինչ է կատարվում «Մանչեսթեր»-ի մարզչի գլխում: Խոսել եմ Մխիթարյանի հետ, ինքն էլ չգիտի , թե ինչ է մտածում Ժոզե Մոուրինյոն: Նորմալ մարզվում է և լավ մարզավիճակում է, բայց պատճառը ոչ մեկս չգիտի»,- ասաց Հայրապետյանը: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանը սեպտեմբերի 10-ից չի խաղացել «Մանչեսթեր Յունայթեդ»-ի կազմում: Հաջորդ հանդիպումը «կամիր սատանաները» կանցկացնեն հոկտեմբերի 29-ին:

http://armenpress.am/arm/news/865819/

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here