Իտալիայում երկրաշարժից տուժածներ կան

0
115

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կենտրոնական Իտալիայում հոկտեմբերի 30-ի առավոտյան տեղի ունեցած երկրաշարժի արդյունքում տարբեր բնակավայրերում կան տուժածներ, սակայն զոհեր չկան։ Այս մասին Հայտնել է Քաղաքացիական պաշտպանության ազգային ծառայության (ՔՊԱԾ) ղեկավար Ֆաբրիցիո Կուրչոն։

Նրա խոսքով՝  ՔՊԱԾ-ի աշխատակիցները, իրավապահ մարմինների և բժշկական հիմնարկների աշխատողները ներկայում զբաղվում են փլված բոլոր շենքների ստուգմամբ  և վիրավորների օգնության տրամադրմամբ։

Ինչպես տեղեկացնում է  «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, Երկրաֆիզիկայի և հրաբխագիտության ազգային ինստիտուտի ճշտված տվյալներով, 6,5 մագնիտուդով երկրաշարժը տեղի է ունեցել տեղական ժամանակով 7։41-ին, դրա էպիկենտրոնը գտնվել է Նորչա քաղաքի մոտ։ Այդ երկրաշարժին 20 րոպեի ընթացքում հետևել են ևս երկու՝ 4,6 и 4,1 մագնիտուդով ցնցումներ։ Երկրակեղևի ցնցումներ ակնհայտ զգացվում էին Իտալիայի ամբողջ տարածքում, այդ թվում ՝ Հռոմում և կենտրոնական Իտալիայի այլ քաղաքներում։

Ավերածությունների մասին տեղեկատվություն ստացվում է կենտրոնական Իտալիայի երեք շրջաններից, առաջին հերթին, Մարկե և Ումբրիա մարզերից, որտեղ հոկտեմբերի 26-ին տեղի է ունեցել 5,9 մագնիտուդով երկրաշարժ։

ՔՊԱԾ-ի աղբյուրներից լրագրողներին հայտնի է դարձել, որ Տոլենտոնո քաղաքում երեք մարդ է հանվել փլատակների տակից, սակայն նրանք թեթև են վիրավորվել։

Լուսանկարը՝  REUTERS/ Emiliano Grillotti/ՌԻԱ Նովոստի
http://armenpress.am/arm/news/865869/

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here