ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հանրապետության հրապարակում գտնվող Կառավարական թիվ 3 մասնաշենքի նկուղային հարկում հրդեհ չի բռնկվել, այլ տրանսֆորմատորում տեղի է ունեցել էլեկտրական լարերի կարճ միացում` առանց հրդեհի բռնկման: Այս մասին մասին «Արմենպրես»-ը տեղեկացավ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական կայքից։
Ավելի վաղ կայքում նշվել է. «Հոկտեմբերի 30-ին, ժամը 14.35-ին ահազանգ է ստացել, որ հրդեհ է բռնկվել Հանարպետության հրապարակում՝ Կառավարական թիվ 3 շենքում:
Դեպքի վայր են մեկնել Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և վեց մարտական հաշվարկ:
Կտրվի լրացուցիչ տեղեկություն»: