Ադրբեջանի ապահովագրական ոլորտը կաթվածահար է եղել

0
132

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Ադրբեջանում սկսած տնտեսական ճգնաժամի պատճառով կաթվածահար է եղել նաեւ այդ երկրի ապահովագրական ոլորտը:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է ադրբեջանական fins.az լրատվական կայքը:

2016 թվականի հունվար-սեպտեմբերին Ադրբեջանի 25 ապահովագրական ընկերությունների կողմից հաշվվել է 390 մլն 337 հազար ապահովագրավճար:

Այս ապահովագրավճարների 97 տոկոսը կազմել են 15 ապահովագրական ընկերությունների ապահովագրավճարները, իսկ այլ 10  ապահովագրական ընկերություններ ապահովել են այս գումարի միայն 3 տոկոսը:

Այս քիչ տոկոս ցուցաբերած ապահովագրականները կանգնած են փակման վտանգի տակ:

Տարեսկզբից սկսած միջազգային մի շարք ապահովագրական ընկերություններ դադարեցրել էին Ադրբեջանում իրենց ներկայացուցչությունների գործունեությունը:

Ադրբեջանի վիճակագրության պետական կոմիտեի հրապարակումների համաձայն` 2016 թվականի հոկտեմբերի 1-ի դրությամբ ապահովագրական եւ ֆինանսական ոլորտներում գործունեություն ծավալող ընկերությունների թիվը կազմել է 1545:

Ադրբեջանում կրճատվել է նաեւ առեւտրային կազմակերպությունների թիվը: Հոկտեմբերի 1-ի դրությամբ դրանց թիվը կազմել է 1513:

2016 թվականի սկզբի համեմատ Ադրբեջանում կազմակերպությունների եւ ձեռնարկությունների թիվը 2,9 տոկոսով նվազել է:

Նախորդ տարվանից սկսած նավթի եւ մանաթի արժեզրկման պատճառով Ադրբեջանի տնտեսությունը հայտնվել է ճգնաժամային վիճակում, եւ այդ պատճառով Ադրբեջանում մեկը մյուսի հետեւից փակվում են տեղական եւ արտասահմանյան կազմակերպությունները:
http://armenpress.am/arm/news/866021/

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here