Բելառուսը՝ որպես ՀԱՊԿ-ի նախագահ, կկենտրոնանա անվտանգության հարցերի վրա

0
116

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բելառուսը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում (ՀԱՊԿ) իր նախագահության ժամանակաշրջանում կկենտրոնանա խաղաղության եւ անվտանգության ամրապնդման ուղղությամբ միջազգային կազմակերպությունների ջանքերի համախմբման վրա: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հոկտեմբերի 31-ին հայտնել են հանրապետության ԱԳ նախարարությունում:

«ՀԱՊԿ-ում Բելառուսի նախագահության ժամանակաշրջանում այդ կազմակերպության անդամ պետությունները պլանավորում են ՄԱԿ-ի հետ մի շարք համատեղ հանդիպումներ ու միջոցառումներ նախաձեռնել միջազգային առավել հրատապ հարցերի շուրջ»,-ասված Է հաղորդագրության մեջ:

«Ելնելով աշխարհի անբաժանելիության իր համոզվածությունից, անվտանգության եւ առաջընթաց կայուն զարգացման շահերից՝ Բելառուսը եւ ՀԱՊԿ-ի մյուս երկրները կնպաստեն միջազգային կազմակերպությունների կոլեկտիվ աշխատանքին՝ ամրապնդելու  խաղաղությունն ու անվտանգությունը»,-նշել են Բելառուսի ԱԳ նախարարությունում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
http://armenpress.am/arm/news/865942/

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here