Էդվարդ Նալբանդյանը կայցելի Ջակարտա

0
143

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը նոյեմբերի 1-ին պաշտոնական այց կկատարի Ինդոնեզիա: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից:

Նախատեսված են նախարար Նալբանդյանի հանդիպումները Ինդոնեզիայի գործադիր և օրենսդիր իշխանության ներկայացուցիչների հետ:

Ջակարտայում Էդվարդ Նալբանդյանը հանդիպում կունենա նաև ԱՍԵԱՆ-ի գլխավոր քարտուղարի հետ:
http://armenpress.am/arm/news/865892/

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here