Թուրքական «Ջումհուրիեթ» պարբերականում նոր ձերբակալություններ են իրականացվել

0
124

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքական ընդդիմադիր «Ջումհուրիեթ» պարբերականի գլխավոր խմբագիր Մուրաթ Սաբունջուի և ևս երկու աշխատակցի ձերբակալությունից հետո պարբերականում նոր ձերբակալություններ են տեղի ունեցել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով պարբերականի կայքը, ընդհանուր առմամբ ձերբակալվել է 15 մարդ:

Պարբերականի լրագրողների տներում խուզարկություն է իրականացվել: Մի շարք լրագրողների տներից առգրավվել են համակարգիչներն ու լափթոփները:

Հայտնի է, որ խուզարկություն է իրականացվում նաև պարբերականի նախկին գլխավոր խմբագիր, հայտնի լրագրող Ջան Դյունդարի տանը: Քանի որ լրագրողը երկրի տարածքում չէ, դատարանը նրան կալանավորելու որոշում է կայացրել:

«Ջումհուրիեթ»-ի ղեկավարությանն ու լրագրողներին 5 օր փաստաբանների հետ տեսակցելու արգելք է նշանակվել:

Ձերբակալման որոշումն ընդունած դատարանի որոշման մեջ նշվում է, թե պարբերականն ու դրա աշխատակիցները Քրդական բանվորական կուսակցության (PKK) և գյուլենականների օգտին քարոզչություն են իրականացրել:
http://armenpress.am/arm/news/865939/

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here