Թուրքիայում ձերբակալել են ընդդիմադիր «Ջումհուրիեթ» թերթի գլխավոր խմբագրին

0
127

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի ոստիկանությունը գործողություն է իրականացրել ընդդիմադիր «Ջումհուրիեթ» պարբերականի աշխատակիցների դեմ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով պարբերականի կայքը, ոստիկանությունը հետախուզում է իրականացրել «Ջումհուրիեթ»-ի գլխավոր խմբագիր Մուրաթ Սաբունջուի, գործադիր տնօրեն ԱքÕ �ն Աթալայի և լրագրող Գուրայ Օզի տներում:

Գլխավոր խմբագիր Սաբունջուն և լրագրող Օզը ձերբակալվել են: Աթալայը երկրում չի գտնվել, ուստի նրան ձերբակալելու մասին որոշում է կայացվել:

Թե որն է թուրքական ոստիկանության կողմից ընդդիմադիր թերթի դեմ իրականացված գործողության պատճառը, դեռևս հայտնի չէ:
http://armenpress.am/arm/news/865881/

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here