Լավրովը հիստերիկա է որակել Արեւմուտքի արձագանքը Սիրիայի իրադրությանը

0
127

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վաշինգտոնը եւ Լոնդոնն իրենց հիստերիկայով հրապարակային վիրավորանքների են հասնում Սիրիայի իրադրության առնչությամբ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտարարել Է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը:   

«Ներկայում այն բանի ֆոնին, ինչ տեղի Է ունենում Սիրիայի շուրջը, մեր արեւմտյան գործընկերներն, ամենից առաջ ամերիկացիները, այո, նաեւ բրիտանացիները, իրենց հիստերիկայով հասնում են արդեն հրապարակային վիրավորանքների՝ գործածելով այնպիսի բառեր, ինչպիսիք են «բարբարոսությունը», «ռազմական հանցագործությունը»,- ասել Է Լավրովը «Ես ամեն ինչ հաստատ որոշել եմ: Եգենի Պրիմակով» ֆիլմում, որը ցուցադրվել Է «Ռոսիա 1» հեռուստաալիքով:

Նախարարը հիշեցրել Է ԱՄՆ-ի կողմից Հարավսլավիայի ռմբակոծումները՝ նշելով, որ «դա եղավ Եվրոպայում առաջին զինված հարձակումն ինքնիշխան պետության վրա 1945 թվականից հետո», հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:
http://armenpress.am/arm/news/865901/

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here