ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն բանակցություններ Է սկսել ընդդիմության ներկայացուցիչների հետ՝ փորձելով երկրում տիրող քաղաքական ճգնաժամի լուծում գտնել, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Ֆրանսպրես» գործակալության տվյալներով՝ երկխոսությունը տեղի Է ունենում Կարակասի մերձակա թանգարանի շենքում: Բանակցությունների սեղանի շուրջ նստել են Մադուրոն, նրա երեք պատվիրակները, վենեսուսելական ընդդիմության «Ժողովրդավարական միասնության կլոր սեղան» դաշինքի գլխավոր քարտուղար Հեսուս Տորեալբան եւ ընդդիմության չորս ներկայացուցիչներ: Հանդիպմանը նաեւ ներկա են Վատիկանի եւ Հարավամերիկյան ազգերի միության պատվիրակները:
Մադուրոն պատրաստակամություն Է հայտնել ընդդիմության հետ «երկխոսելու ձեռք պարզել», հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
http://armenpress.am/arm/news/