Կենդանի օրգանիզմներ ուտող ռոբոտ Է ստեղծվել

0
146

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բրիստոլի համալսարանի եւ Բրիստոլի Ռոբոտատեխնիկական լաբորատորայի ինժեներները Բրիտանիայում ստեղծել են ջրային կենդանիների հիշեցնող ռոբոտ, որն ունակ Է Էներգիա ստանալ իր կողմից կլանված օրգանիզմներից: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է NewScientist հրատարակությունը:    

Ռոբոտի «բերանը» պատրաստված Է փափուկ պոլիմերային մեմբրանից: Դրա միջոցով մեքենայի մեջ Է ներծծվում ջուր կենդանի օրգանիզմներով: «Կերակուրն» ընկնում Է արհեստական ստամոքս՝ մանրԷական վառելիքային տարր, որտեղ մանրԷներն այն քայքայում են: Ռոբոտն այս կերպ ստանում Է իր գործելու համար անհրաժեշտ ԷլեկտրաԷներգիան: Մնացուկները նետվում են սարքի հետին մասում գտնվող անցքից:

Քանի որ ռոբոտը կարող Է երկար ժամանակ աշխատել առանց մարդու միջամտության, գիտնականները հուսով են, որ այն կօգտագործվի ճառագայթմամբ կամ թունավոր նյութերով աղտոտված ջրային միջավայրերում:
http://armenpress.am/arm/news/865937/

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here