ԿԽՄԿ ներկայացուցիչներն այցելել են Ադրբեջանում դատապարտված հայ սահմանախախտին

0
139

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) ադրբեջանական գրասենյակի ներկայացուցիչներն այցելել են ադրբեջանական սահմանն անցած և գերի ընկած հայ Արսեն Բաղդասարյանին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է ադրբեջ անական ԱՊԱ գործակալությունը: ԿԽՄԿ աշխատակիցների միջնորդությամբ` Բաղդասարյանն ու նրա ընտանիքը փոխանակվել են տեղեկություններով:

ԼՂՀ քաղաքացի Արսեն Բաղդասարյանը գերեվարվել էր 2014 թվականի դեկտեմբերի 26-ին: 2015 թվականի մայիսին Գյանջայի ծանր հանցագործությունների գործերով դատարանը նրան դատապարտել էր 15 տարվա ազատազրկման՝ դիվերսիոն գործողություններ կատարելու մեղադրանքով:

Ավելի վաղ ադրբեջանական կողմը տեղեկություն էր տարածել այն մասին, որ ԼՂՀ ՊԲ-ի կողմից Աղդամի ուղղությամբ իրականացվել է դիվերսիոն գործողության փորձ, ինչի  ընթացքում էլ Արսեն Էդուարդի Բաղդասարյանը ձերբակալվել է։ Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարությունը հերքել էր այդ պնդումները` տեղեկացնելով, որ լինելով Պաշտպանության բանակի պայմանագրային զինծառայող՝ Բաղդասարյանը պարբերաբար ինքնակամ լքել էր մշտական տեղակայման վայրը, ինչի համար ժամանակավորապես հեռացված էր եղել ծառայությունից:
http://armenpress.am/arm/news/865 996/

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here