ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանը Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը 2017թ. 47.4 միլիարդ դրամի բյուջետային վարկ կհատկացնի: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ազգային ժողովում ՀՀ 2017թ. պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ այս մասին ասաց ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը:
2016թ. ևս Հայաստանի Հանրապետությունը հատկացում է արել Լեռնային Ղարաբաղին. նախատեսված է եղել տրամադրել 47.3 միլիարդ դրամ բյուջետային վարկ, որին Հայաստանի կառավարությունը որոշել է ավելացնել ևս 3.3 միլիարդ դրամ:
http://armenpress.am/arm/news/