Մարիանո Ռախոյը երդում տվեց որպես Իսպանիայի կառավարության ղեկավար

0
128

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պահպանողական Ժողովրդական կուսակցության (ԺԿ) առաջնորդ Մարիանո Ռախոյը երդում տվեց որպես Իսպանիայի կառավարության նախագահ: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, արարողությունը կառացել Է Մադրիդում, «Սարսուելա» թագավորական նստավայրում՝ Ֆիլիպ 6-րդ միապետի ներկայությամբ:

Ռախոյը, ձեռքը դնելով Իսպանիայի Սահմանադրության վրա, որի կողքին եղել Է Աստվածաշունչը, երդվել Է «բարեխղճորեն կատարել իր պարտավորությունները» եւ «պահպանել հավատարմությունը թագավորի եւ Սահմանադրության նկատմամբ»: ԺԿ-ի 61-ամյա առաջնորդը կառավարության ղեկավարի պաշտոնն զբաղեցրել Է 2011 թվականից մինչեւ 2015 թվականը, երբ թագավորությունում տեղի ունեցան առաջին համընդհանուր ընտրությունները:

Սպասվում Է, որ վարչապետը նոր կառավարության կազմը կներկայացնի նոյեմբերի 3-ին: Նախարարների կաբինետի անդամները միապետի առջեւ երդում կտան նոյեմբերի 4-ին:

Հոկտեմբերի 29-ին Պատգամավորների կոնգրեսը (խորհրդարանի ստորին պալատը) երկրորդ քվեարկության ընթացքում հաստատել Է Ռախոյի թեկնածությունը վարչապետի պաշտոնի համար, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
http://armenpress.am/arm/news/865970/

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here