Յուրաքանչյուր երկրորդ ռուսաստանցին պաշտպանել Է Սիրիայում ՌԴ-ի ռազմական գործողությունը

0
136

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանցիների կեսը (52 տոկոս) դրական Է վերաբերվում Ռուսաստանի Դաշնության կողմից Սիրիայում ռազմական գործողության անցկացմանը եւ կարծում Է, որ ՌԴ-ն պետք Է շարունակի միջամտել այդ երկրի իրադրությանը (49 տոկոս): Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, «Ինտրեֆաքս»-ին հայտնել են «Լեւադա կենտրոնում»:

ՌԴ ռազմաօդային ուժերի կողմից Սիրիայի օբյեկտներին ավիահարվածներ հասցնելուն համաձայն չԷ ռուսաստանցիների 26 տոկոսը, գրեթե նույնքանն Էլ (23 տոկոս) դժվարացել Է պատասխանել:

Հարցման մասնակիցների եւս 28 տոկոսը վստահ Է, որ Ռուսաստանը պետք Է դադարի զբաղվել Սիրիայում իրադրության կարգավորմամբ, իսկ յուրաքանչյուր չորրորդը (24 տոկոսը) չի կարողացել որոշակի պատասխան տալ:

Գրեթե յուրաքանչյուր երկրորդը (48 տոկոսը) զգուշանում Է, որ Սիրիայի պատճառով Արեւմուտքի հետ Ռուսաստանի  հարաբերությունների ներկայիս սրումը կարող Է վերաճել նոր համաշխարհային պատերազմի, 42 տոկոսը նման երկյուղներ չունի, իսկ 10 տոկոսը չունի այդ հարցի պատասխանը:
http://armenpress.am/arm/news/865995/

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here