Չինաստանում ածխահանքում պայթյունի հետևանքով 15 մարդ է մահացել

0
117

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չինաստանի հարավ-արևմուտքում ածխահանքում գազի պայթյունի հետևանքով մահացել է 15 մարդ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով Interfax-ը, ածխահանքի 18 աշխատակիցներ էլ անհետ կորել են:

Պայթյունի պահին հանքում գտնվող հանքափորներից միայն երկուսն են փրկվել: Դեպքում վայրում երկու հարյուրից ավելի փրկարարներ և հրշեջներ են աշխատում:

Պայթյունի պատճառը դեռևս չի պարզվել: Մինչև հետաքննության ավարտը իշխանությունները տվյալ տարածաշրջանում դադարեցրել են բոլոր հանքերի գործունեությունը:
http://armenpress.am/arm/news/866034/

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here