Ռադիկ Մարտիրոսյանն ընտրվել է ՌԴ Գիտությունների ակադեմիայի արտասահմանյան անդամ

0
110

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԳԱԱ նախագահ ակադեմիկոս Ռադիկ Մարտիրոսյանն ընտրվել է Ռուսաստանի Դաշնության Գիտությունների ակադեմիայի (ՌԳԱ) արտասահմանյան անդամ ընդհանուր ֆիզիկա և աստղագիտություն մասնագիտությամբ:  Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԳԱԱ Տեղեկատվական-վերլուծական կենտրոնից:

ՌԳԱ-ի անդամների ընտրությունները տեղի են ունեցել սույն թվականի հոկտեմբերի 24-25-ին: Հաղթողների ցանկը հաստատվել է հոկտեմբերի 28-ին ՌԳԱ-ի ընդհանուր ժողովում:

Ընտրվել է ընդհանուր 62 արտասահմանյան անդամ, այդ թվում Նոբելյան մրցանակակիրներ՝ ֆիզիկոսներ Սերժ Արոշը (Ֆրանսիա), Մարտինուս Վելտմանը (ԱՄՆ), քիմիկոսներ՝ Ռոջեր Կորնբերգը (ԱՄՆ), Ժան – Պիեր Սովաժը (Ֆրանսիա), Դան Շեխտմանը (Իսրայել), տնտեսագետ Կեննետ Էռոուն (ԱՄՆ), Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիր, ԱՄՆ-ի նախկին պետքարտուղար Հենրի Քիսինջերը:

ՌԳԱ արտասահմանյան անդամ են ընտրվել ԱՄՆ-ի Գիտությունների ակադեմիայի նախագահ Մարսիա Մակնուտը և Ավստրայի Գիտությունների ակադեմիայի նախագահ Անտոն Ցայլինգերը: Նախատեսվում է Անտոն Ցայլինգերի պաշտոնական այցը Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիա:
http://armenpress.am/arm/news/865943/

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here