Վարդան Արամյանը Հայաստանում դեֆոլտի վտանգ չի տեսնում

0
129

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը Հայաստանում դեֆոլտի վտանգ չի տեսնում: Ազգային ժողովում 2017թ. պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ ՀՀ ֆինանսների նախարարը, պատասխանելով ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանի հարցին, ընդգծեց, որ պետական բյուջեի նախագծի հիմնական մեխը հենց պետական պարտքի կայունության ապահովումն է:

«Իրականում ամբողջ աշխարհում ընդունված է, որ սկզբում նախ առաջ է գալիս լիկվիդայնության խնդիր, հետո նոր միայն անվճարունակության և դեֆոլտի: Երբ մենք խոսում ենք դեֆոլտի մասին, պետք է նախ հասկանանք՝ որքան են մեր հնարավորությունները և պետական պարտքը սպասարկելու ռեսուրսները: Մի քանի ցուցիչներ կան, որոնք հնարավորություն են տալիս հասկանալ, թե որքան են քո հնարավորությունները: Այս դեպքում հարկավոր է նայել պետական պարտքի նվազ, միջին և ծանր բեռի ցուցիչներին, գնահատել կանխիկ հոսքերը եռամսյակային կտրվածքով»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց Արամյանը:

Նախարարը մանրամասնեց, որ արտաքին պետական պարտքի զուտ արժեք-ՀՆԱ հարաբերակցությունը պարտքի նվազ բեռ ունեցող երկրների համար 48 տոկոս պետք է լինի, Հայաստանում այդ ցուցանիշը ցածր է 48 տոկոսից: «Արտաքին պետական պարտքի զուտ արժեք-արտահանում հարաբերակցությունը նվազ բեռ ունեցող երկրների համար պետք է լինի 132 տոկոս, Հայաստանում այդ ցուցանիշը 115 տոկոս է»,- պարզաբանեց նախարարը՝ հավելելով, որ այս ցուցիչները թույլ են տալիս ասել, որ դեֆոլտի վտանգի առջև Հայաստանը կանգնած չէ:
http://armenpress.am/arm/news/865913/

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here