Քերին շարունակում է հավատալ Սիրիայում դիվանագիտական լուծման հասնելու հնարավորությանը

0
124

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիայում դիվանագիտական կարգավորման հասնելու հնարավորություն կա, բայց դրա համար Ռուսաստանը, Իրանը եւ հենց Սիրիայի իշխանությունները պետք Է «ընդունեն հակամարտության բոլոր կողմերի մշակած խելամիտ մոտեցումը»: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, այս պնդումով հոկտեմբերի 30-ին իռլան դական Տիպերերի քաղաքում կայացած մամուլի ասուլիսում հանդես Է եկել ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերին, նրա ելույթի տեքստը տարածաել Է Պետդեպարտամենտի մամուլի ծառայությունը:

Արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարին հարց Էր տրվել, թե հնարավոր Է արդյոք սիրիական ճգնաժամի կարգավորման լուծում գտնել նախքան ԱՄՆ-ի գործող վարչակազմի լիազորությունների ժամկետի ավարտը, այսինքն՝ մինչեւ 2017 թվականի հունվարը:

«Այն պատճառով, որ նախորդ ձեռնարկումներըոչ մի արդյունքի չԷին բերում որոշակի ժամանակի ընթացքում, ես ցանկանում եմ շատ զգուշավոր լինել նման հարցերի պատասխանելիս: Բայց եթե խոսելու լինենք ավելի լայն իմաստով՝ հնարավոր Է դա արդյոք: Այո, հնարավոր Է, պայմանով, որ ռուսները, իրանցիները եւ (Սիրիայի նախագահ Բաշար Ասադի) ռեժիմը ընդունեն բոլոր կողմերի առաջարկած խելամիտ մոտեցումը, որը նպատակամղված Է քաղաքական բանակցություններին մոտենալուն»,– ասել Է Քերին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
http://armenpress.am/arm/news/865898/

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here