Ֆրանսիայի գլխավոր գրական պարգեւի դափնեկիրը կստանա 10 եվրոյի վճարագիր

0
135

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Այս շաբաթ Փարիզում 10 եվրոյի վճարագիր կհանձնվի Գոնկուրյան մրցանակի նոր դափնեկրին: Ֆրանսիայի գլխավոր գրական մրցանակի դրամական մասն արժեզրկվել Է արժութային շուկաներում այն ցնցումների հետեւանքով, որոնք տեղի են ունեցել այնցյալ դարում այն սահմանվելուց հետո: Բայց բարձր ժյուրիի անդամները համոզված են. գրողը վիրավորված չԷ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:   

«Դա խորհրդանշական վճարագիր Է,- պարզաբանել Է ակադեմիայի նախագահ Բեռնար Պիվոն L’OBS հանդեսում հրապարակված հարցազրույցում:- Գրողին վարձատրություն կբերեն հեղինակային իրավունքները»: Այսպես, Պիեր Լեմետրի գիրքը, որը մրցանակի Էր արժանացել 2013 թվականին «Կհանդիպենք այնտեղ՝ վերեւում» վեպի համար, այդ ժամանակվանից ի վեր հրատարակվել Է 600 հազար օրինակով եւ թարգմանվել 20 լեզուներով:

Ֆրանսիայի ամենահռչակավոր գրական պարգեւը սահմանել են Էդմոն եւ Ժյուլ դը Գոնկուր եղբայրները: Արվեստակից գործընկերներին աջակցել ցանկացող եղբայրների մտադրությունն առաջին անգամ իրագործվել Է 1903 թվականին, եւ այդ ժամանակվանից ի վեր այն շնորհվում Է ամեն տարի: Ակադեմիայի հաստիքակազմում սոսկ մեկ աշխատակից Է՝ քարտուղարը: Ցմահ ընտրված բոլոր տասն ակադեմիկոսներն աշխատում են հասարակական հիմունքներով եւ ոչ մի կարգի փոխհատուցում չեն ստանում գործընկերների գրքերի ընթերցանության եւ դափնեկիրների հետագա ընտրության համար, հաղորդել Է ՏԱՍՍ գործակալութ յունը:
http://armenpress.am/arm/news/865928/

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here