Eres ֆրանսիական բրենդը թողարկել Է լողազգեստների՝ իր պատմության մեջ առաջին կրուիզային հավաքածուն

0
125

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ներքին սպիտակեղենի Eres ֆրանսիական արտադրողը թողարկել Է լողազգեստների՝ իր պատմության մեջ առաջին կրուիզային հավաքածուն: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, պատմել Է մակնիշի մամուլի ծառայության ներկայացուցիչը: Դրա ստեղծման համար ոգեշնչման աղբյուր են դարձել լողափերÕ �ն արված հին լուսանկարները եւ աբստրակտ արվեստի ստեղծագործությունները:

Հագուստն այնպես Է պատրաստված, որ այն կարելի Է կրել որպես բոդի՝ համադրելով զգեստապահարանի մյուս իրերով: «Ես ցանկանում Էի ստեղծել վառ ու հարմարավետ բաներ, որոնք կարելի Է ամբողջ օրը կրել նաեւ քաղաքում»,- ասել Է մոդելագործ Վերոնիկ Լերուան: Շարքում, բացի, լողազգեստներից, ներկայացված են նաեւ կոմբինեզոններ եւ գլխարկներ:

Eres ընկերությունը հիմնադրվել Է 1968 թվականին Ֆրանսիայում, ներկայում պատկանում Է Chanel նորաձեւության տան սեփականատերերին՝ Վերտհայմեր եղբայրներին: Այս մակնիշի ներքո թողարկվում Է մետաքսից եւ բնական այլ գործվածքներից կարված կանացի ներքին սպիտակեղեն, ինչպես նաեւ ինովացիոն տեքստիլից լողազգեստներ, հագուստ եւ կոշիկ:
http://armenpress.am/arm/news/866015/

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here