Gangnam Style-ի հեղինակի երկրորդ հոլովակը 1 մլրդ դիտում է հավաքել YouTube-ում

0
126

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հարավկորեացի կատարող PSY-ի Gentleman հոլովակը 1 միլիարդից ավելի դիտում Է հավաքել YouTube-ում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, երգիչը հայտնել Է Twittwer-ի իր Էջում:

Տեսահոլովակը PSY-ի պաշտոնական ալիքում զետեղվել Էր տակավին 2013 թվականի ապրիլին՝ նախորդ հիթից՝ Gangnam Style-ից, գրեթե մեկ տարի անց, որը տեսահոսթինգի ռեկորդ Է սահմանել՝ 1 մլրդ դիտում հավաքելով 159 օրվա ընթացքում: Այն YouTube-ում առավել մեծ ժողովրդականություն վայելող տեսանյութն Է մնում մինչ օրս: Հոկտեմբերի 31-ի դրությամբ տեսահոլովակը հավաքել Է ավելի քան 2,6 մլրդ դիտում:
http://armenpress.am/arm/news/865918/

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here