ԵՐԵՎԱՆ, 1 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքական 28-րդ մեխանիզացված հետեւակային բրիգադի զորամիավորումները եւ տեխնիկան սկսել են Անկարայից շարժվել դեպի Շըրնաք գավառի Սիլոպի շրջան:
Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական haberler.com լրատվական կայքը:
Շըրնաք տեղափոխվող զինտեխնիկայի մեջ կան տանկեր, հակատանկային տեխնիկա, անվային զինվորական տրանսպորտային միջոցներ, եւ այլն:
Վերջին շրջանում Շըրնաքում Թուրքական զինված ուժերի եւ Քրդստանի բանվորական կուսակցության (PKK) մարտիկների միջեւ անընդհատ արյունալի մարտեր են տեղի ունենում:
Թուրքական իշխանությունների կողմից քրդական խնդիրը կարգավորելու գործընթացից հրաժարվելուց հետո PKK-ն հայտարարել էր, որ զինված ազատագրական պայքարը լեռներից տեղափոխելու է բնակավայրեր, մեծ քաղաքներ եւ զբոսաշրջային հանգստյան վայրեր:
Թուրքիայի ԶՈՒ ստորաբաժանումները լայնածավալ ռազմական գործողություններ են իրականացնում PKK-ի մարտիկների դեմ:
http://armenpress.am/arm/news/