Թրամփը նախազգուշացրել է, որ Քլինթոնը Սիրիայում ռազմական բախում կհրահրի Մոսկվայի հետ

0
140

ԵՐԵՎԱՆ, 1 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դեմոկրատական կուսակցությունից ԱՄՆ-ի նախագահի թեկնածու Հիլարի Քլինթոնը ձգտում Է այն բանին, որ Վաշինգտոնին Մոսկվայի հետ ռազմական հակամարտության մեջ ներքաշի Սիրիայում, ինչը կարող Է հանգեցնել երրորդ համաշխարհային պատերազմին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, նա հայտարարել Է հÕ �կտեմբերի 31-ին Միչիգանի նահանգում ընտրողների հետ կայացած հանդիպմանը:

«Հիլարին ու նրա կրախի մատնված վաշինգտոնյան իստեբլիշմենտը 6 տրլն դոլար են ծախսել Մերձավոր Արեւելքում պատերազմների վրա, եւ այժմ այնտեղ իրադրությունն Էլ ավելի վատ Է, քան նախկինում երբեւԷ»,- արձանագրել Է քաղաքական գործիչը, որը Հանրապետական կուսակցությունից հավակնում Է ԱՄՆ-ի բարձրագույն պետական պաշտոնին:

«Այժմ Հիլարին ցանկանում Է իսկական պատերազմ սկսել Սիրիայում՝ հակամարտության մեջ մտնելով միջուկային զենք ունեցող Ռուսաստանի հետ, ինչը կարող Է մեզ ներքաշել երրորդ համաշխարհային պատերազմի մեջ»,- ընդգծել Է միլիարդատերը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Լուսանկարը` AP
http://armenpress.am/arm/news/866053/

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here