Իսրայելը եւս երեք սուզանավ է գնելու Գերմանիայից

0
127

ԵՐԵՎԱՆ, 1 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իսրայելը պատրաստվում Է եւս երեք սուզանավ գնել Գերմանիայից: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է երկրի վարչապետ Բենիամին Նաթանյահուն:

Զանգվածային  լրատվամիջոցների տվյալներով՝ նոր սուզանավերը կփոխարինեն այն նավերին, որոնք պլանավորվում Է «տարիքի պատճառով» հանել Իսրայելի ռազմածովային ուժերի կազմից:

«Մենք  Գերմանիայի հետ կստորագրենք եւս երեք սուզանավերի կառուցման պարտավորագիր»,- ասել Է Նաթանյահուն, որի հայտարարությունը տարածել Է նրա մամուլի ծառայությունը:

Իսրայելի ստորջրյա նավատորմն այժմ բաղկացած Է գերմանական արտադրության «Դելֆին» դասի հինգ դիզելային-Էլեկտրական սուզանավերից: Արտասահմանյան մամուլի՝ իսրայելացիների կողմից չմեկնաբանվող տվյալներով՝ դրանք ունակ են կրելու միջուկային զենք: Դրանցից վերջինները հանդերձվում են անօդակախյալ Էներգետիկական կայանքներով: Իսրայելը եւ Գերմանիան արդեն ստորագրել են վեցերորդ սուզանավի կառուցման պարտավորագիրը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
http://armenpress.am/arm/news/866098/

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here