Կանադան պլանավորում է շուրջ 300 հազար ներգաղթյալների ընդունել 2017 թվականին

0
127

ԵՐԵՎԱՆ, 1 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կանադայի կառավարությունը հայտարարել Է, որ մտադիր Է շուրջ 300 հազար ներգաղթյալների ընդունել 2017 թվականին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Reuters գործակալությունը:

Նրա տվյալներով՝ երկիր ժամանողների մեծամասնությունը իշանությունների կողմից կընդունվեն որպես տնտեսական միգրանտներ, իսկ 300 հազարը, ներգաղթի գործերի նախարար Ջոն Մակքալումի խոսքով, ելակետային նշագիծն Է, որը թույլ կտա ապագայում ավելացնել ներգաղթյալների թիվը: «Ես իրոք հավատում եմ, որ ավելի մեծ թվով ներգաղթյալների ընդունումը իսկապես լավ քաղաքականություն կլինի Կանադայի համար՝ ելնելով ժողովրդագրական նկատառումներից»,- հայտարարել Է Մակքալումը:

Պլանի համաձայն՝ 2017 թվականին տնտեսական ներգաղթյալների թիվը 160 հազարից կհասնի 172,5 հազարի: Միեւնույն ժամանակ իշխանությունները հույս ունեն փախստականների բաժինը 55,8 հազարից նվազեցնել մինչեւ 40 հազար մարդ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
http://armenpress.am/arm/news/866069/

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here