Հայաստանն ու ԱԶԲ-ն ստորագելու են 50 մլն եվրոյի վարկային համաձայնագիր

0
157

ԵՐԵՎԱՆ, 1 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի և Ասիական զարգացման բանկի միջև նախատեսվում է ստորագրել «Հայաստան-Վրաստան սահմանային տարածաշրջանային ճանապարհի (Մ6 Վանաձոր-Բագրատաշեն) բարելավման ծրագիր» վարկային համաձայնագիրը, որով նախատեսվում է մեր երկրին տրամադրել 50 մլն եվրոյի վարկ:

Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, համաձայնագրի ստորագրմանը հավանություն տալու մասին հարցն ընգրկված է կառավարության նոյեմբերի 3-ի նիստի օրակարգում:

Ծրագրի նպատակն է վերակառուցել և բարելավել մոտ 51.5 կմ ընդհանուր երկարությամբ Հայաստանի հյուսիսում՝ Վանաձորից Ալավերդիով դեպի Վրաստանի սահման՝ Բագրատաշեն, գնացող երկշարք M6 մայրուղին: Ազդեցությունը կլինի ճանապարհային ցանցի արագ վատթարացման կանխարգելումը և անվտանգ, արագ ու հեշտ փոխադրումների ապահովումը:

Ակնկալվում է, որ ծրագիրը կօգնի բարելավել սոցիալական ծառայությունների, գյուղատնտեսության, տուրիզմի և զբաղվածության հասանելիությունը՝ նպատակ ունենալով նվազեցնել տնտեսական և սոցիալական տարածաշրջանային անհամապատասխանությունները:

Վարկի մարման ժամկետը նախատեսված է 22 տարով, որից արտոնյալը` 15 տարի:

Նախագծի հիմնավորման մեջ տեղեկացվում է նաև, որ նշված ծրագրի համաֆինանսավորման նպատակով Եվրոպական ներդրումային բանկի կողմից արդեն իսկ տրամադրվել են 51 մլն եվրոյի վարկային միջոցներ:
http://armenpress.am/arm/news/866189/

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here