Հայաստանում սահմանադրական բարեփոխումների արդյունքները կտեսնենք առաջիկա ընտրություններից հետո. Քրիստին Դըֆրեյն

0
136

ԵՐԵՎԱՆ, 1 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բելգիան մեծ ուշադրությամբ հետևել է Հայաստանում սահմանադրական բարեփոխումների գործընթացին: ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի հետ հանդիպումից հետո լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց Բելգիայի Սենատի նախագահ Քրիստին Դըֆրեյնը: «Դրա արդյունքները մենք կտեսնենք Հայաստանում 2017 թ. խորհրդարանական ընտրությունների հետո»,- «Արմենպրես»ի հաղորդմամբ՝ ասաց Դըֆրեյնը:

Նա հավելեց, որ խորհրդարանականները մեծ դերակատարում ունեն դիվանագիտության մեջ: Դըֆրեյնի խոսքով՝ խորհրդարանական դիվանագիտությունը կարող է հանգեցնել բոլոր դերակատարների համերաշխությանը: «Մեր երկրներում ապրում են բարի մարդիկ, որոնք միասնական ջանքեր կգործադրեն լավ ապագա կառուցելու համար»,- եզրափակեց Բելգիայի Սենատի նախագահը՝ ՀՀ ԱԺ նախագահին շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար:
http://armenpress.am/arm/news/866113/

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here