«Հայաստան» հիմնադրամը նոյեմբերի 1-ին մեկնարկում է sms նվիրատվություններով դրամահավաքը

0
157

ԵՐԵՎԱՆ, 1 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Իմ Արցախը» խորագիրը կրող Հեռուստամարաթոն 2016-ին ընդառաջ «Հայաստան» համահայկական հիմնադրամը նոյեմբերի 1-ից մեկնարկում է sms հաղորդագրություններով դրամահավաքը: 

Ուղարկելով SMS 8000 կարճ համարին կամ զանգահարելով 090008000 համարին՝ հայաստանյան օպերատորների բաժանորդները կարող են 300 դրամով աջակցել արցախյան համայնքներին: Հավաքագրված գումարները կնպատակաուղղվեն Արցախի տուժած բնակավայրերի վերականգնմանը, խաղաղ բնակչության անվտանգությանն ու պաշտպանությանն ուղղված միջոցառումներին, ինչպես նաեւ Արցախի բազմազավակ ընտանիքների համար առանձնատներ կառուցելուն: Այս նպատակով դրամահավաքներ են անցկացվում նաեւ Արցախում եւ սփյուռքում:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրի ն հիմնադրամից, ազգային նվիրատվության հեռուստամարաթոնը կկայանա նոյեմբերի 24-ին: Նոյեմբերի 16-ից 20-ը Ֆրանսիայում կանցկացվի համաեվրոպական հեռախոսամարաթոն Ֆրանսիայի, Գերմանայի, Շվեյցարիայի տեղական մարմինների մասնակցությամբ: Իր երկրից հեռախոսամարաթոնին կմիանա նաեւ Հունաստանի համայնքը:

Հեռուստամարաթոն 2016-ի բոլորաշրջանի մեկնարկը նշանավորվել է հոկտեմբերի 23-ին Տորոնտոհայերի հավաքագրած 1 միլիոն ամերիկյան դոլարով:
http://armenpress.am/arm/news/866051/

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here