Մատվիենկոն եւ Աբեն քննարկել են Ճապոնիա Պուտինի այցի նախապատրաստումը

0
144

ԵՐԵՎԱՆ, 1 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա  Մատվիենկոն նոյեմբերի 1-ին հանդիպում Է ունեցել Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեի հետ, որի ընթացքում կողմերը քննարկել են հարաբերությունների զարգացումը, ինչպես նաեւ Ճապոնիա ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի այցի նախապատրաստումը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմեն պրես»-ը, հայտնել Է Ճապոնիայի արտաքին գործերի նախարարությունը:

«Կարծիքների փոխանակում Է անցկացվել երկկողմ հարաբերությունների բոլոր ասպեկտների վերաբերյալ, ներառյալ Ճապոնիա նախագահ Պուտինի այցի նախապատրաստումը:

Մատվիենկոն պաշտոնական այցով գտնվում Է Ճապոնիայում, որը կշարունակվի մինչեւ նոյեմբերի 3-ը:

Սեպտեմբերի 2-ին Վլադիվոստոկում Արեւելյան տնտեսական համաժողովի շրջանակներում կայացել Էր ճապոնիայի վարչապետի եւ ՌԴ նախագահի հանդիպումը: Ամփոփելով դրա արդյունքները՝ Աբեն հայտարարել Էր, որ Պուտինի այցը Ճապոնիա տեղի կունենա ընթացիկ տարվա վերջին, իսկ նրանց հանդիպումը դեկտեմբերի 15-ին կանցկացվի կառավարության ղեկավարի հայրենի քաղաքում՝ Նագատոյում (Յամագուտայի պրեֆեկտուրա), հաղորդել Է ՏԱՍՍ գործակալությունը:
http://armenpress.am/arm/news/866122/

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here