ԵՐԵՎԱՆ, 1 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Airshow China – 2016 միջազգային ավիատիեզերական սալոնում առաջին անգամ ներկայացվել Է չինական հինգերորդ սերնդի J-20 բազմանպատակ կործանիչը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Ինքնաթիռն առաջին փորձնական թռիչքը կատարել Է 2011 թվականին: Սպասվում Է, որ կործանիչը շահագործման կհանձնվի 2017 – 2019 թվականներին:
Մի շարք ԶԼՄ-ների տեղեկատվության համաձայն՝ J-20-ի վրա տեղադրված են ռուսական ԱԼ-31ՖՆ շարժիչներ, իսկ չինացի զինվորականները զանգվածաբար գնել են այդ մակնիշների դուրս գրված շարժիչները, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
http://armenpress.am/arm/news/