«Ջումհուրիեթ» պարբերականի շենքի մոտ քաղաքացիները մշտական հերթապահություն են սահմանել

0
181

ԵՐԵՎԱՆ, 1 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքական ընդդիմադիր «Ջումհուրիեթ» պարբերականի դեմ իրականացող գործողության և լրագրողների ձերբակալության առնչությամբ թուրքական քաղաքացիական հասարակության անդամները հայտնել են իրենց բողոքը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով պարբերականի կայքը, «Ջումհուրիեթ»-ի Ստամբուլի և Անկարայի շենքերի մոտ հավաքվել են զգալի քանակությամբ քաղաքացիներ, ովքեր մշտական հերթապահություն են ս ահմանել:

Հավաքվածների շրջանում են Թուրքիայի լրագրողական համայնքի, Ժամանակակից լրագրողների միության, Թուրքիայի լրագրողների արհմիության և «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության անդամները, ովքեր նկատել են, որ միայն «դիմադրությամբ կգա մամուլի ազատությունը»:

Կատարվածի առնչությամբ հայտնելով իր վրդովմունքը` Ստամբուլի հայկական «Ակոս» պարբերականի խմբագիր Եդվարդ Դանզիկյանը նշել է, որ ընդդիմադիր մամուլը բացահայտ կերպով լռեցվում է:

Հոկտեմբերի 31-ին թուրքական իրավապահ մարմինները գործողություն են իրականացրել «Ջումհուրիեթ»-ի աշխատակիցների նկատմամբ` խուզարկելով նրանց տներն ու առգրավելով համակարգիչները: Ձերբակալվել է 12մարդ, այդ թվում և պարբերականի գլխավոր խմբագիր Մուրադ Սաբունջուն: Եվս երեք աշխատակցի ձերբակալելու որոշում է ընդունվել: «Ջումհուրիեթ»-ի ղեկավարությանն ու լրագրողներին 5 օր փաստաբանների հետ տեսա կցելու արգելք է նշանակվել:

Ձերբակալման որոշումն ընդունած դատարանի որոշման մեջ նշվում է, թե պարբերականն ու դրա աշխատակիցները Քրդական բանվորական կուսակցության (PKK) և գյուլենականների օգտին քարոզչություն են իրականացրել: 
http://armenpress.am/arm/news/866052/

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here