ՌԴ և Թուրքիայի ԶՈՒ գլխավոր շտաբերի պետերը քննարկել են Հալեպում հումանիտար իրավիճակը

0
154

ԵՐԵՎԱՆ, 1 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մոսկվայում նոյեմբերի 1-ին կայացել են ՌԴ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովի և իր թուրք գործընկեր Հուլուսի Աքարի բանակցությունները: Ինչպես հաղորդում է  «Արմենպրես»-ը` վկայակոչելով «Ռիա Նովոստի»-ն, երկու երկրների ԳՇ պետերը քննարկել են սիրիական հակամարտությանն առնչվող հարցեր, մասնավորապես Հալեպում ստեղծված իրավիճակը:

«Հանդիպման ընթացքում քննարկվել են սիրիական հակամարտության կարգավորմանն ուղղված քայլերը, այդ թվում Հալեպ քաղաքի շուրջ իրավիճակի կայունացման հարցը»,- նշված է ՌԴ ԳՇ տարածած հաղորդագրության մեջ:

Գերասիմովն իր թուրք գործընկերոջը տեղեկացրել է այն քայլերի մասին, որոնք Ռուսաստանը նախաձեռնում է Հալեպում հումանիտար իրավիճակի բարելավման համար: Ընդգծվել է Ջեբհաթ ան-Նուսրայի և չափավոր ընդդիմության ուժերի տարանջատման առաջնահերթ կարևորությունը:
http://armenpress.am/arm/news/866188/

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here