Ռուսական ավիակիրների հարվածային խումբը ժամանել է Միջերկրական ծով

0
138

ԵՐԵՎԱՆ, 1 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսական ավիակիրների հարվածային խումբը՝ «Պյոտր Մեծ» հրթիռային հածանավի գլխավորությամբ, ժամանել Է Միջերկրական ծով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, Ռուսաստանի ռազմական գերատեսչությունում կայացած սելեկտորային խորհրդակցության ընթացքում հայտնել Է ՌԴ պաշտպանության նախարար բանակի գեներա լ Սերգեյ Շոյգուն:   

«Անցած շաբաթ մեր ավիակիրների հարվածային խումբը՝ «Պյոտր Մեծ» հրթիռային հածանավի գլխավորությամբ, արեւելյան Ատլանտիկայով անցում Է կատարել Միջերկրական ծով»,-ասել Է նա: Անդրադառնալով Հալեպի իրադրությանը՝ Սերգեյ Շոյգուն նշել Է, որ ռուս զինվորականները՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ցուցումով, արդեն 16 օր Է՝ օդուժ չեն կիրառում Սիրիայի այդ քաղաքում:

Դրա հետ մեկտեղ, նրա խոսքով, «ավելի քան 2 հազար այսպես կոչված չափավոր ընդդիմադիրներ՝ 22 «չափավոր» տանկերի, 15 հետեւակի մարտական մեքենաների, մահապարտներով ութ «ջիհադ-մոբիլների» եւ համազարկային կրակի ռեակտիվ համակարգերի աջակցությամբ լայնածավալ գրոհներ եւ գնդակոծումներ են կատարել բնակելի թաղամասերի, դպրոցների, հիվանդանոցների վրա», հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Լուսանկարը` ТАСС
http://armenpress.am/arm/news/866112/

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here