Փաստաբան Արմեն Ումրշատյանի արտոնագիրը դադարեցվել է

0
172

ԵՐԵՎԱՆ, 1 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի խորհրդի (այսուհետ՝ Խորհուրդ) 06.07.2015թ. թիվ ԿԳ/78-Ա որոշմամբկարգապահական պատասխանատվության էր ենթարկվել փաստաբան Արմեն Ումրշատյանը: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ՓՊ մամուլի ծառայությունից:

Փաստաբանը մեղավոր էր ճանաչվել Փաստաբանի վարքագծի կանոնագրքի 2.7.2, 3.1.8 և 3.5.5 ենթակետերի խախտումների համար, իսկ որպես կարգապահական տույժ Խորհուրդը որոշել էր դադարեցնել փաստաբան Արմեն Ումրշատյանի փաստաբանական գործունեության թիվ 385 արտոնագրի գործողությունը:

Խորհրդի որոշումը դատական կարգով բողոքարկվել է փաստաբան Արմեն Ումրշատյանի կողմից: Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 07.06.2016թ. վճռով հայցը մերժվել է: ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 05.08.2016թ. որոշմամբ Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 07.06.2016թ. վճիռը թողնվել է օրինական ուժի մեջ: ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 19.10.2016թ. որոշմամբ մերժվել է փաստաբան Արմեն Ումրշատյանի վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը:

Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի խորհրդի 06.07.2015թ. թիվ ԿԳ/78-Ա որոշումը մտել է օրինական ուժի մեջ և Արմեն Ումրշատյանի փաստաբանական գործունեության թիվ 385 արտոնագրի գործողությունը համարվում է դադարեցված:
http://armenpress.am/arm/news/866137/

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here