Օզդեմիրը մահապատիժը վերականգնելու պարագայում անհնար է համարում Թուրքիայի անդամակցությունը ԵՄ-ին

0
137

ԵՐԵՎԱՆ, 1 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գերմանիայի Կանաչների կուսակցության համանախագահ, Բունդեսթագի ազգությամբ թուրք պատգամավոր Ջեմ Օզդեմիրը դատապարտել է գերմանական կառավարության չեզոք դիրքորոշումը Թուրքիայում «Ջումհուրիեթ» պարբերականի աշխատակիցների ձերբակալման առնչությամբ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է Deutsche Welle-ի թուրքական ծառայությունը:

«Դաշնային կառավարությունն ասում է, թե մտահոգված է մամուլի ազատության խնդրով: Հարցնում եմ` ո՞ր մամուլի ազատության: Թուրքիայում մամուլի ազատություն չկա, այդ պատճառով անհանգստանալու կարիք էլ չկա»,- հեգնել է Օզդեմիրը: Նա փաստել է, որ Թուրքիան որևէ կապ չունի Արևմուտքի` ժողովրդավարության, մարդու և փոքրամասնությունների իրավունքների նման արժեքների հետ:

Խոսելով Թուրքիայում մահապատժի վերականգնման ծրագրերի մասին` Օզդեմիրը նշել է. «Եթե մահապատիժը վերականգնվի, դա միևնույն ժամանակ կդառնա ԵՄ-ին անդամակցության բանակցությունների վերջը: Այն երկիրը, որը ցանկանում է վերականգնել մահապատիժը, կարող է միանալ Հյուսիսային Կորեային կամ ցանկացած այլ երկրի, սակայն ոչ Եվրամիությանը»:
http://armenpress.am/arm/news/866168/

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here