Disney-ը խաղարկային ֆիլմ է նկարահանում «Ձյունանուշիկի» մոտիվներով

0
140

ԵՐԵՎԱՆ, 1 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Disney ստուդիան խաղարկային ֆիլմ Է նկարահանում իր «Ձյունանուշիկ» դասական մուլտֆիլմի մոտիվներով, հաղորդում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով The Hollywood Reporter-ին: Կինոժապավենի սաունդթրեքի համար կգրվեն նոր յուրօրինակ երգեր:

Ներկայում բանակցություններ են վարվում Էրին Քրեսիդա Ուիլսոնի՝ «Աղջիկը գնացքում» ֆիլմի սցենարիստի հետ: Պլանավորվում Է, որ նա կզբաղվի կինոտարբերակի համար Ձյունանուշիկի պատմության ադապտացմամբ:

Երաժշտությունը կգրեն կոմպոզիտորներ Ջասթին Փոլը եւ Բենջ Փասեքը, որոնք աշխատել են «Լա Լա Լենդ» մյուզիքլի սաունդթրեքի վրա, որի պրեմիերան կայացել Է 2016 թվականի Վենետիկի կինոփառատոնում:

«Ձյունանուշիկը եւ յոթ թզուկները» անիմացիոն կինոնկարը 1937 թվականին ստեղծել Է Ուոլտ Դիսնեյը Գրիմ եղբայրների համանուն հեքիաթի մոտիվներով: Մուլտֆիլմն «Օսկարի» Է ներկայացվել լավագույն երաժշտության համար:
http://armenpress.am/arm/news/866123/

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here