ԱՄՆ-ի հետ մերձեցումը չի լուծի Իրանի խնդիրները. Խամենեի

0
95

ԵՐԵՎԱՆ, 2 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանի Իսլամական Հանրապետության ղեկավար եւ հոգեւոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին այն կարծիքին Է, որ ԱՄՆ-ի հետ մերձեցումը չի լուծի երկրի խնդիրները: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, նա հայտարարել Է Իրանի ուսանողության ներկայացուցիչների հետ նոյեմբերի 2-ին կայացած հանդիպմանը:

«Նրանք, ովքեր ասում են, թե Ամերիկայի հետ մերձեցումը կլուծի մեր խնդիրները, խորը մոլորության մեջ են: Նման դատողության սխալ լինելը հաստատելու համար կարելի Է բերել տասնյակ փաստարկներ»,-նշել Է Իրանի առաջնորդը: Որպես օրինակ նա բերել Է ԱՄՆ-ի վարչակազմի կողմից Իրանի հետ միջուկային համաձայնագրի գծով իր պարտավորությունների չկատարումը:

«Դա միայն իմ կարծիքը չԷ, մեր բանակցորդները (իրանական միջուկային ծրագրի հիմնախնդրի կարգավորման շուրջ երկխոսության մասնակիցները) ամերիկացիներին համարում են ստախոսներ, որոնք չեն կատարում իրենց խոստումները»,-ընդգծել Է Խամենեին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Լուսանկարը`EPA
http://armenpress.am/arm/news/866327/

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here