Դոլարը, ֆունտն և եվրոն արժևորվել են, ռուբլին՝ արժեզրկվել

0
100

ԵՐԵՎԱՆ, 2 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ազգային արժույթի նկատմամբ ԱՄՆ դոլարի միջին փոխարժեքը նոյեմբերի 1-ին կազմել է 475,84 դրամ: Այն նոյեմբերի 1-ի համեմատ արժևորվել է 0,48 դրամով: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կենտրոնական բանկի հասարակայնության հետ կապերի ծառայությունից:

Եվրոյի փոխարժեքը կազմել է 527,28 դրամ՝ արժևորվելով 4,62 դրամով: Բրիտանական ֆունտի փոխարժեքը 583.48 դրամ է, նոյեմբերի 1-ի համեմատ այն արժևորվել է 1,50 դրամով: Ռուսական ռուբլու փոխարժեքը նոյեմբերի 2-ին կազմել է 7,49 դրամ` նոյեմբերի 1-ի համեմատ արժեզրկվելով 0,03 դրամով:

Թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետևյալ գները` արծաթ` 271,43 դրամ, ոսկի՝ 19,440,2 դրամ, պլատին` 14.916,38 դրամ:
http://armenpress.am/arm/news/866343/

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here