ԵՐԵՎԱՆ, 2 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի ծննդատներում հոկտեմբերի 21-27-ն ընկած ժամանակահատվածում լույս աշխարհ է եկել 436 երեխա՝ 239 տղա, 197 աղջիկ: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Նույն ժամանակահատվածում Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող ամբուլատոր – համաբուժարանային բուժհաստատություններ է այցելել 37507 քաղաքացի:
http://armenpress.am/arm/news/