ԻՊ-ի զինյալները բռնի կերպով Մոսուլ են տեղափոխել գյուղերի շուրջ 50 հազար բնակիչների

0
123

ԵՐԵՎԱՆ, 2 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Իսլամական պետություն» խմբավորման զինյալները Մոսուլից հարավ գտնվող գյուղերի շուրջ 50 հազար բնակիչների բռնի կերպով տեղափոխել են բուն քաղաք եւ նրանից հարավ ընկած Թել Աֆարի շրջան՝ մարդկանց որպես կենդանի վահան օգտագործելու համար: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, Al Mada Press  Õ �ործակալությանը հայտնել Է տեղի պաշտոնյաներից մեկը:

Զինյալներից Մոսուլ քաղաքն ազատագրելու գործողությունը շարունակվում Է հոկտեմբերի 17-ից: Իրաքցի զինվորականները, փեշմերգայի քրդական ուժերը եւ աշխարհազորը գործողությունն իրականացնում են մի քանի ուղղություններով, այդ թվում՝ ահաբեկիչներին նեղում են հյուսիսից եւ հարավից:

«ԴԱԻՇ-ը Շուրայի շրջանի 24 գյուղերից եւ Քայյարայի շրջանի երկու գյուղերից վերջին օրերին գերեվարել Է 10 հազար ընտանիքների»,-հայտնել Է տեղական խորհրդի անդամ Մոհամեդ ալ Ջաբուրին:

Ալ Ջաբուրիի խոսքով՝ զինյալները խաղաղ բնակիչներին գերավարելիս խտրություն չեն դրել՝ տանելով նաեւ հիվանդներին, կույրերին ու երեխաներին: Նրանք ինքնաձիգների փողի տակ նրանց մեծ ավտոբուսներով եւ բեռնատարներով տարել են Մոսուլի եւ Թել Աֆարի ուղղությամբ, որպեսզի այնտեղ որպես կենդանի վահան օգտագործեն բանակի հարձակման դեպքում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
http://armenpress.am/arm/news/866322/

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here