Համաշխարհային բանկի խումբը ցանկանում է աջակցել Հայաստանին օտարերկրյա ներդրումներ ներգրավելու հարցում

0
109

ԵՐԵՎԱՆ, 2 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Համաշխարհային բանկի խմբի փորձագետն ընդգծում է տարածաշրջանում Հայաստանի մրցակցային առավելությունը: ՀՀ արտգործնախարարությունում Համաշխարհային բանկի խմբի անդամ Միջազգային ֆինանսական կորպորացիայի աջակցությամբ նոյեմբերի 1-2-ն անցկացված «Տնտեսական դիվանագիտություն» խորագրով սեմինար-քննարկման շրջանակում խոսվել է Հայաստանին օտարերկրյա ներդրումների ներգրավման հարցու մ աջակցություն ցուցաբերելու մասին:

«Հայաստանը փորձում է տարբեր ձևերով ավելի շատ օտարերկրյա  ներդրումներ ներգրավել, ինչի հարցում մենք ցանկանում ենք աջակցել: Մի քանի գործոններ կան, որոնց միջոցով Կառավարության, նախարարության հետ փորձում ենք լուծել այդ հարցը՝ տեխնիկական օգնություն, ներդրումային միջավայրի բարելավում, որոնք միտված են բիզնես դաշտի ամրապնդմանը»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց Համաշխարհային բանկի խմբի փորձագետ, առևտրի և մրցունակության գծով ղեկավար Իվան Անտոն Նիմակը:
http://arm enpress.am/arm/news/866339/

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here