ԵՐԵՎԱՆ, 2 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում 2017 թվականին նվազագույն աշխատավարձը չի բարձրանա և կկազմի 55 հազար դրամ: Ազգային ժողովում ՀՀ 2017 թ. պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ այս մասին ասաց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը: «Նշված նվազագույնը վերաբերում է մաքուր եկամտին: ԱյսինքնÕ «կեղտոտ աշխատավարձը» պետք է լինի նվազագույնը 76.600 դրամ»,- «Արմենպրես»–ի հաղորդմամբ՝ ասաց նախարարը:
Հաշվարկներում հաշվի են առնվել կենսաթոշակի կուտակային բաղադրիչի հետ կապված սոցիալական վճարը՝ 5% և եկամտահարկը՝ 24.4%: Արդյունքում զուտ աշխատավարձը կկազմի 55 հազար դրամ: