Հայկ Մարտիրոսյանը Հայաստանի շախմատի առաջնության առաջին խմբի առաջատարն է

0
123

ԵՐԵՎԱՆ, 2 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տեղի ունեցան ՀՀ տղամարդկանց առաջնության առաջին խմբի մրցաշարի 8-րդ տուրի հանդիպումները:

«Արմենպրես»ի հաղորդմամբ, մրցաշարում 7-րդ անընդմեջ հաղթանակը տոնեց Հայկ Մարտիրոսյանը, ով իր ակտիվում 8 հնարավորից գրանցել է 7.5 միավոր և 1.5 միավորով առաջ անցել 2-րդ հորիզոնականում ընթացող Տիգրան Հարությունյանից:
8-րդ տուրում հաղթանակներ տոնեցին նաև Արմենակ Եղիազարյանը, Արման Միքայելյանը, Ռաֆայել Բակունցն ու Արամ Հակոբյանը:

8-րդ տուրի կենտրոնական պարտիայում միմյանց դեմ մրցում էին Հովիկ Հայրապետյանն ու Մանուէլ Պետրոսյանը: Պարտիան ունեցավ լարված ընթացք և ավարտվեց ոչ-ոքի արդյունքով:
http://armenpress.am/arm/news/866248/

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here