Հարավային Կորեայում ծավալվող սկանդալի ֆոնին փոխել են վարչապետին

0
117

ԵՐԵՎԱՆ, 2 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հարավային Կորեայի նախագահ Պակ Կըն Հեն փոխարինել Է վարչապետին ու ֆինանսների նախարարին այն սկանդալի ֆոնին, որին խառն Է եղել նրա ընկերուհին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Ցոյ Սուն Սիլին կասկածում են փողի դիմաց նախագահի որոշումների վրա ազդելու փորձերի մեջ: Նրան ձերբակալել են, քանի որ երկյուղներ կան, որ նա կարող Է փախչել երկրից:

Ինչպես Սեուլից հայտնել Է BBC-ի թղթակիցը, առայժմ հայտնի չԷ, թե պետական պաշտոնյաներն իրենց ցանկությամբ են ազատվել, թե նրանց հեռացրել են:

Նաեւ պարզ չԷ՝ նրանք որեւԷ կապ ունեն արդյոք այդ սկանդալի հետ: Թղթակցի խոսքով՝ Հարավային Կորեայում ղեկավար պաշտոններում աշխատողներին հաճախ են փոխում նմանօրինակ իրավիճակներում:
http://armenpress.am/arm/news/866229/

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here