Չինաստանում հանքահորի պայթյունի վայրում 33 հանքագործների մարմիններ են գտել

0
111

ԵՐԵՎԱՆ, 2 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Փրկարարները հայտնաբերել են 33 հանքափորների մարմինները, որոնք արգելափակվել Էին գետնի տակ Չինաստանի Չունցին քաղաքի մոտ գտնվող ածխի հանքահորում տեղի ունեցած պայթյունից հետո: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել են Չինաստանի պետական զանգվածային լրատվամիջոցները:

Միջադեպը տեղի Էր ունեցել հոկտեմբերի 31-ին: Ավելի քան մեկ օր փրկարարները փորձում Էին հասնել հանքահորում արգելափակված աշխատողներին:

Ինչպես հաղորդել Է People’s Daily թերթը, բոլոր հանքագործների մարմինները բարձրացվել են վեր եւ ճանաչվել: Հանքահորի սոսկ երկու աշխատողներ են այնտեղից ողջ դուրս եկել:

Տեղի իշխանություններն սկսել են միջադեպի հետաքննությունը,  մերձակա հանքահորերից մի քանիսը ժամանակավորապես դադարեցրել են իրենց աշխատանքը:

Չինաստանն ածխի արդյունահանման եւ սպառման առաջատարն Է աշխարհում: Այն հանքահորում, որտեղ պայթյուն Էր տեղի ունեցել, տարեկան արդյունահանվում Էր շուրջ 60 հազար տոննա ածուխ:

Լուսանկարը` AP
http://armenpress.am/arm/news/866231/

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here